ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Արմակա-ի բարեգործությունների բաժինը գործում է 2010թ․-ից, որը տարբեր հարցերում հազարավոր անհատների է օգնել։ Ներկա պահին Արմական զբաղվում է բացառապես լայնամաշտաբ բարեգործական ծրագրերով։
Նման որոշում կայացվել է, քանի որ տարբեր երկրներում օգնության կարիք ունեցող անապահովների միջին թիվը գերազանցում է 200,000-ը։ Այդքան մարդկանց խնդիրները անհատական ուսումնասիրելը և օգնելը գործնականում շատ բարդ է։ Այդ իսկ պատճառով մեր կողմից ստեղծվել են տարբեր նախագծեր, որոնց միջոցով կարողանում ենք տասնյակ հազարավոր մարդկանց սնունդի, բուժման, և այլ հարցերում օգնել։