ℹ ՇԱՀՈՒՅԹ ՀԵՏԱՊՆԴՈՂ նախագծերի դեպքում․․․
🔰1․ Պարտադիր պայման է, որպեսզի նախագիծը(բիզնեսը) ներկայացնողը իրեն պատկանող որոշ միջոցներ (կապիտալ) ունենա։ Դաա կարող է լինել թե անշարժ/շարժական գույք և թե տարբեր սարքավորումներ, բույսեր, կենդանիներ և այլն (կախված ոլորտի առանձնահատկությունից)։
❗️Այս կետը չպահպանելու դեպքում, նախագիծը ներկայացնողի հետ համագործակցության պայմանները զգալի խստացված են լինում։ Քանի որ մեզ համար ռիսկային է համագործակցելը սկսնակ/անփորձ մարդկանց հետ, ովքեր ոչ կապիտալ ունեն ոչ էլ վստահելի մեկի միջնոչրդությունն է առկա։
🔰 2․ Հարկավոր է հստակ նշել, թե նախագծի համար ինչպիսի օգնություն/ներդրում է ակնկալվում։ Նշելով դրա դիմաց առնվազն մեկ բան, թե ինչ ենք ստանալու ներդրումի դիմաց։
Օրինակ՝ կիսակառույց շինություն ունեք, որը ուզում եք վերանորոգել ու վարձով տալ, որի դիմաց այդ գույքից բաժնեմաս պետք է առաջարկեք։ Կամ սպասարկման ոլորտ է որը վարձակալական հիմունքով է տարածք օգտագործում․․ այդտեղ արդեն բիզնեսից է բա-նեմաս առաջարկվում, կամ հնարավոր է բաժնեմասի դիմաց որևէ գույք առաջակվի և այլն։
🔰 Եթե ներդրումային կառույցների հետ համագործակցելու փորձ չւնեք, ու դժվարանում եք այդ հարցում․․ ապա Կարող եք պարզապես ձեր նախագիծը ներկայացնել, այնպես ինչպես կցանկանաք․․ 🙂 Եթե մենք հետաքրքրված լինենք, ապա մենք ինքներս կասենք թե ինչպիսի ներդրում կամ աջակացություն ենք պատրաստ տրամադրել 🙂